Մոսկվայում կրակել են երգիչ Սոսո Պավլիաշվիլու սանիկի ու պրոդյուսերի վրա

Feb 05, 2018 Comments Off on Մոսկվայում կրակել են երգիչ Սոսո Պավլիաշվիլու սանիկի ու պրոդյուսերի վրա

Երգիչ Սոսո Պավլիաշվիլու պրոդյուսեր և համատեղությամբ սանիկ 28-ամյա Գեորգի Գաբեդավայի այցելությունը Մոսկվա դաժան դատաստանով ավարտվեց։ Այդ մասին հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեց» պորտալը։
Գեորգի Գաբեդավան իր երիտասարդ կնոջ հետ Մոսկվա էր եկել Թբիլիսիից մի քանի շաբաթ առաջ։ Մայր աթոռում Սոսոյի պրոդյուսերը մտադիր էր մասնակցել նախագծերից մեկի նկարահանումներին։

«Մի քանի օր առաջ Գաբեդավան կնոջ հետ Թբիլիսիից Մոսկվա էր եկել աշխատանքով»,- պատմել է իրավապահ համակարգի աղբյուրը: Նրա խոսքով՝ Պավլիաշվիլին թույլ է տվել նրան իր սենյակում ապրել: Այդ տան հարևանների հետ Գաբեդավան կոնֆլիկտ է ունեցել:

Երկու տղամարդկանց և Գաբեդավայի վեճը տեղի է ունեցել շքամուտքի մոտ: Անհայտ անձինք սկզբից մի քանի հարվածներ են հասցրել նրա գլխին ձեռքով, իսկ հետո մեկի մոտ մետաղե ձող է  եղել, մյուսի մոտ՝ ատրճանակ, և կրակել են նրա վրա:

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: