Ադրբեջանցին Կիևում զինծառայողի է սպանել

Feb 05, 2018 Comments Off on Ադրբեջանցին Կիևում զինծառայողի է սպանել

Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում ձերբակալել են Ադրբեջանի 31-ամյա քաղաքացու, ով կասկածվում է Կիևում 21-ամյա զինծառայողի սպանության համար: Տեղեկությունը հայտնել է ուկրաինական բանակի խոսնակը:Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 1-ին Կիևի Դնեպրյան շրջանում ռեստորաններից մեկի տարածքում: Վիճաբանության ընթացքում ադրբեջանցին գրպանից հանել է դանակն ու պարանոցի հատվածում մահացու վնասվածք հասցրել զինծառայողին:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: