Ինչո՞ւ է Ալիևն արտահերթ ընտրություններ նշանակել հենց ապրիլին

Feb 05, 2018 Comments Off on Ինչո՞ւ է Ալիևն արտահերթ ընտրություններ նշանակել հենց ապրիլին

Իլհամ Ալիևը նախատեսված 20018թ. հոկտեմբերի 16-ի փոխարեն Ադրբեջանի նախագահի արտահերթ ընտրություններ է նշանակել ապրիլի 11-ին: Այդ քայլով նա, հավանաբար, 2 նպատակ է հետապնդում՝ ներքաղաքական ու արտաքին քաղաքական: Կրճատելով նախընտրական ժամանակաշրջանը՝ նա փորձում է ցայտնոտի մեջ գցել այդ երկրի ընդդիմությանը, որ չհասնեն նախապատրաստվել: Արտաքին քաղաքական առումով՝ Ադրբեջանի նախագահի ընտրությունները համապատասխանացնելով Հայաստանում վարչապետական կառավարման անցման շրջանին, նա ձգտում է արագացնել ղարաբաղյան հարցում բանակցությունները, քանզի Ադրբեջանում և Հայաստանում համապետական ամեն ընտրությունների առթիվ այդ բանակցություններն ամիսներով հետաձգվում են: Ալիևը փորձում է արագացված բանակցություններով Հայաստանից զիջումներ կորզել՝ սկզբում Արցախի շրջակա 1-2 շրջանները Ադրբեջանի վերահսկողության տակ վերցնել: Հավանական է, որ այդ զիջումը չստանալու դեպքում Ալիևը կարող է լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսել: Ապրիլն, ի տարբերություն հոկտեմբերի, ռազմական գործողությունների համար ավելի հարմար է:

Իր ֆեյսբուքյան էջում գրել է Ոսկան Սարգսյանը

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: