Գրոհում են Turkish Airlines-ը

Feb 05, 2018 Comments Off on Գրոհում են Turkish Airlines-ը

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը (ANCA) կոչ է արել հրաժարվել թուրքական Turkish Airlines ավիաընկերության ծառայություններից՝ նշելով, որ այդ կերպ   հարստանում է լրագրողներին ձերբակալող, այլախոհներին ոչնչացնող, եկեղեցիները քանդող, հայերի, հույների, ասորիների ցեղասպանությունը հերքող, քահանաներ առևանգող, ինչպես նաև քրիստոնյաներին ճնշող, Կիպրոսն օկուպացնող ու քրդերին սպանող Էրդողանի ռեժիմը:

Գրված է կազմակերպության Twitter-յան էջում:

Turkish Airlines-ը Թուրքիայի խոշորագույն ավիաընկերություններից մեկն է, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Ստամբուլում։ Իրականացնում է ավելի քան 220 չվերթ հետևյալ մայրցամաքներում՝ Եվրոպա, Ասիա, Աֆրիկա և Ամերիկա։

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: