Խոչընդոտում են թանկացումների դեմ երթը. Նիկոլ Փաշինյան

Feb 05, 2018 Comments Off on Խոչընդոտում են թանկացումների դեմ երթը. Նիկոլ Փաշինյան

Ելք դաշինքի առաջնորդներից Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում ուղիղ եթերում հայտնում է, որ ոստիկանները փորձում են խոչընդոտել այսօր կայանալիք հանրահավաք-երթը: Ինչպես ասել է՝ հանրապետության տարբեր մարզերում ոստիկաններն այցելում են ակտիվիստների խմբերի և նրանց հորդորում, որ չմասնակցեն այսօր ժամը 18:00-ին Մոսկվա կինոթատրոնի մոտ տեղի ունենալիք երթ-հավաքին, որ թանկացումների դեմ է:

Ըստ նրա՝ այս կերպ իշխանություններին անհրաժեշտ է ցույց տալ, որ ՀՀ քաղաքացիները որևէ խնդիր չունեն թանկացումների հետ, նրանք ըմբռնումով են մոտենում թանկացումներին և հասկանում են, որ հայրենի իշխանություններն ամեն ինչ անում են, որ թանկացումները տեղի չունենան: Բայց ինչ-որ մութ ուժեր այնուամենայնիվ բերում են նրան, որ թանկացումներ լինեն: Նրա խոսքով՝ եթե հանրությունը ոտքի չկանգնի, իշխանություններն այդ ապաշնորհ քաղաքականությունը վերանայելու պատճառ չեն ունենա:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: