Հայաստանը տապալել է Բելառուսի կողմից Ադրբեջանին «Պոլոնեզ»-ի վաճառքի գործարքը

Feb 05, 2018 Comments Off on Հայաստանը տապալել է Բելառուսի կողմից Ադրբեջանին «Պոլոնեզ»-ի վաճառքի գործարքը

Հայաստանը թույլ չի տվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ Բելառուսին «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր վաճառել Ադրբեջանին: Այս մասին հայտնում է «Комсомольская правда Беларусь»-ը:

«Ադրբեջանը Բելառուսից սպառազինության ամենախոշոր գնորդներից է, որին մենք վաճառում ենք ՀՕՊ համակարգեր, մասնավորապես, արդիականացված զենիթահրթիռային «Բուկ» համակարգեր: Բացի այդ, մենք Ադրբեջանի համար արդիականացնում ենք «Սու-27» կործանիչներն ու «Սու-25» գրոհիչները: Մենք ցանկանում էինք Ադրբեջանին վաճառել «Պոլոնեզ»-ներ: Սակայն Հայաստանը՝ ՀԱՊԿ-ում մեր գործընկերը, դեմ էր դրան: Գործարքը չկայացավ»,- հայտնել է բելառուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Ալեսինը:

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: