Ժիրինովսկու սենսացիան, թե տաֆտալոգիան

Feb 05, 2018 Comments Off on Ժիրինովսկու սենսացիան, թե տաֆտալոգիան

«Ռուսաստանը բոլորի համար» պորտալին տված հարցազրույցում Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ, ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Ժիրինովսկին անդրադարձել է  հետխորհրդային տարածքում առկա խոչընդոտներին: Ինչպես ասել է Լեռնային Ղարաբաղի խնդիրը շատ կարեւոր է, որը չի հանգչում արդեն 30 տարի: Նա նաև ասել է, որ Ուկրաինայում, Միջին Ասիայում, Վրաստանում՝ ամենուր կան նման խնդիրներ:

«Լուծումը մեկն է՝ միավորվել Ռուսաստանի հետ ազգային սահմանների պահպանմամբ: Ես խոսում եմ նախկին ԽՍՀՄ բոլոր պետությունների մասին: Իհարկե, կամավոր հիմունքներով եւ հանրաքվեներով»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ ԼՂ հակամարտության լուծումը ՌԴ հետ միավորվելն է:

Ժիրինովսկին նաեւ ասել է, որ միայն մեկ պետության շրջանակում հնարավոր կլինի վերացնել նման հակասություններն ու չի լինի հիմք նեղանալու, թե ինչ-որ մեկը զբաղեցրել է ուրիշի տարածքը՝ այն կլինի ընդհանուր:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: