Ահաբեկչությո՞ւն. Հարձակվել են Իրանի նախագահի նստավայրի վրա

Feb 05, 2018 Comments Off on Ահաբեկչությո՞ւն. Հարձակվել են Իրանի նախագահի նստավայրի վրա

Անհայտ տղամարդը Թեհրանում փորձել է ներխուժել Իրանի նախագահի նստավայր: Այժմ ճշտվում է, թե արդյոք դա կապված է ահաբեկչության հետ:

Թեհրանի նահանգապետի տեղակալ Մոհսեն Համեդանին հայտնել է, որ փորձում են պարզել հարձակվողի ինքնությունն ու նրա քայլի դրդապատճառները:

Հայտնի է, որ տղամարդու ձեռքին մեծ դանակ է եղել: Բացի այդ, նա կրել է ճերմակ հագուստ, ինչը նշանակում է, որ մարդը պատրաստ է զոհել կյանքը:

Տղամարդուն ձերբակալել են:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: