Ինչ է հայտնում Գագիկ Սուրենյանը առաջիկա օրերի եղանակի մասին

Feb 06, 2018 Comments Off on Ինչ է հայտնում Գագիկ Սուրենյանը առաջիկա օրերի եղանակի մասին

Հայաստանում առաջիկա 5 օրերին լինելու է առանց տեղումների եղանակ և բարձր ջերմային ֆոն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը` ընդգծելով, որ սառը օդային հոսանքներ չեն կանխատեսվում:

Փետրվարի 5-ի ցերեկը, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-ին կբարձրանա 5-7 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևանում փետրվարի 5-ի ցերեկը, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում առաջիկա հինգ օրերին օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +11…+14-ի սահմաններում:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: