Բելառուսի կողմից Ադրբեջանին «Պոլոնեզ»-ի վաճառքի գործարքը Հայաստանն է տապալել

Feb 05, 2018 Comments Off on Բելառուսի կողմից Ադրբեջանին «Պոլոնեզ»-ի վաճառքի գործարքը Հայաստանն է տապալել

«Комсомольская правда Беларусь»-ի փոխանցմամբ, Հայաստանը թույլ չի տվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության   անդամ Բելառուսին «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր վաճառել Ադրբեջանին:

«Մենք ցանկանում էինք Ադրբեջանին վաճառել «Պոլոնեզ»-ներ: Սակայն Հայաստանը՝ ՀԱՊԿ-ում մեր գործընկերը, դեմ էր դրան: Գործարքը չկայացավ:Ամենայն հավանականությամբ Բելառուսը շուտով սկսելու է ոչ մահաբեր զենքի վաճառքը Հայաստանին»,- հայտնել է բելառուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Ալեսինը:

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: