Կանգնեցնել Թուրքիային.Աֆրինի իշխանությունների կոչը

Feb 05, 2018 Comments Off on Կանգնեցնել Թուրքիային.Աֆրինի իշխանությունների կոչը

Գերմանական Deutsche Welle-ի թուրքական ծառայության փոխանցմամբ,  Սիրիական Աֆրին շրջանի տեղական իշխանությունները կոչ են արել միջազգային կազմակերպություններին և տերություններին դադարեցնել այդ շրջանում Թուրքիայի գործողությունները:

Կոչն ուղղված է  Միացյալ Նահանգներին, Եվրամիությանն ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ինչպես նաև «Իսլամական պետություն» խմբավորման դեմ միջազգային կոալիցիայի անդամներին «անմիջապես միջամտել՝ դադարեցնելու Թուրքիայի հարձակումը»:

 Հիշեցնենք,որ Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Այդ օրը թուրքական 72 ռազմական ինքնաթիռ ռմբակոծել է քրդերի դիրքերը, ինչից հետո թուրք զինվորներն անցել են սիրիական սահմանը՝ սկսելով ցամաքային գործողությունները:

Թուրքիայի գործողություններին աջակցում է նաև Սիրիայի ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակը»:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: