Արդյոք կորած անձնագրի փոխարեն նորը ստանալիս լրացուցիչ գումար գանձվո՞ւմ է.պարզաբանում

Feb 05, 2018 Comments Off on Արդյոք կորած անձնագրի փոխարեն նորը ստանալիս լրացուցիչ գումար գանձվո՞ւմ է.պարզաբանում

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Եթե քաղաքացին կորցրել է իր անձնագիրը, նորը ստանալու դեպքում դիմում է տարածքային անձնագրային ծառայություն: Կորստյան վերաբերյալ դիմումը լրացվում է տեղում. անձնագրային ծառայությունից բացի այլ մարմին դիմելու անհրաժեշտություն չկա: Կորած անձնագրի տվյալները մուտքագրվում են սահմանային էլեկտրոնային կառավարման համակարգ:

Հին նմուշի անձնագրի դեպքում քաղաքացին իր հետ ներկայացնում է 3,5X4,5 չափսի երկու գունավոր լուսանկար, իսկ բիոմետրիկ անձնագրի դեպքում լուսանկար ներկայացնելու անհրաժեշտությունը բացակայում է. լուսանկարահանումն իրականացվում է անձնագրային ծառայությունում:

Երկու դեպքում էլ մինչև 50 տարեկան զինապարտ քաղաքացիները ներկայացնում են զինվորական գրքույկ կամ զինհաշվառումը կամ տարկետումը հավաստող այլ փաստաթուղթ:

Հին նմուշի անձնագրի կորստյան դեպքում նորը տրամադրվում է 10-րդ աշխատանքային օրը (փոխանակման դեպքում՝ 5-րդ աշխատանքային օրը), իսկ բիոմետրիկ անձնագիրը կորցնելիս նորը տրամադրվում է 15-րդ աշխատանքային օրը:

Եթե քաղաքացին չի օգտվում արագացված ծառայությունից, սովորական ժամկետում կորած անձնագրի փոխարեն նորը տրամադրելու դեպքում այլ գումարներ չեն գանձվում:

Պետական տուրքի չափը նույնն է, ինչ անձնագիրը փոխանակելիս.
1.000 ՀՀ դրամ- հին նմուշի անձնագիրը
25.000 ՀՀ դրամ- բիոմետրիկ անձնագիրը»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: