Հրթիռակոծության հետևանքով խաղաղ բնակչության շրջանում կորուստներ կան

Feb 05, 2018 Comments Off on Հրթիռակոծության հետևանքով խաղաղ բնակչության շրջանում կորուստներ կան

Ինչպես հայտնում է Anadolu-ն, Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտնել է այն մասին,որ  7 մարդ է զոհվել, 113-ը վիրավոր է թուրքական Հաթայ և Քիլիս նահանգներում Սիրիայի Աֆրին քաղաքի սահմանից արձակված հրթիռակոծության հետևանքով, որտեղ Թուրքիայի զինված ուժերն անցկանցում են «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունները:

«Հաթայի ուղղությամբ 60 հրթիռ է արձակվել, Քիլիսի ուղղությամբ՝ 34: Հրթիռակոծման հետևանքով 7 քաղաքացիական անձ է զոհվել, ևս 113-ը վիրավոր է»,- ասել է նա:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: