«Տեսեք՝ ինչ է կատարվում Մյասնիկյանի արձանի ետնամասի կանաչապատ այգում». Դավիթ Խաժակյանն՝ ուղիղ միացմամբ

Feb 05, 2018 Comments Off on «Տեսեք՝ ինչ է կատարվում Մյասնիկյանի արձանի ետնամասի կանաչապատ այգում». Դավիթ Խաժակյանն՝ ուղիղ միացմամբ

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ միացմամբ ներկայացնում է, թե ինչ է կատարվում այս պահին Մյասնիկյանի արձանի ետնամասի կանաչապատ այգում: «Տեսեք՝ ինչ է կատարվում այստեղ և ինչ է մնացել կանաչապատ այգուց: Ինֆորմացիան, թե բարեկարգ այգի պիտի լինի, անհասկանալի է, քանի որ տարածքը վերածվել է շինհրապարակի. սա ինչպե՞ս է այգի դառնալու: Տեսեք՝ քանի հաստաբուն ծառ է հատվել: Ակնհայտ է, որ այս ամենը չի կարող նորմալ համարվել, ուստի կդիմենք քաղաքապետարան՝ պարզելու ինչ է կատարվում»,- նշել է նա:

Հիշեցնենք՝ ծառահատումների մեկնարկը տրվել էր փետրվարի 3-ի ուշ երեկոյան:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: