«Ինձ սղոցեց ՊՆ-ի՝ 7 միլիոն դրամի ծաղիկներ գնելու մասին լուրը». Արմեն Մովսիսյան

Feb 05, 2018 Comments Off on «Ինձ սղոցեց ՊՆ-ի՝ 7 միլիոն դրամի ծաղիկներ գնելու մասին լուրը». Արմեն Մովսիսյան

«Այսօր մեր խմբին իր թոշակից մի տատիկ 20 դոլար էր փոխանցել, որ ոչ գիտի ՖԲ-ն ինչ է, ոչ համացանցն ընդհանրապես: Ու ակամա ինձ սղոցեց մի շաբաթ առաջ տարածված լուրը ՊՆ-ի 7 միլիոն դրամ ծաղիկների մասին: Ինչպես ձեզ հասցնեմ՝ էդ ձեր գնած ամեն ծաղիկ մի թև է կտրում, մի հույսի ճյուղ: Ու ինչքան հայ մարդ կա, որ ձեռ է քաշել հենց այդ պատճառով, էլ ոչ մեկի ու ոչնչի չի հավատում: Մի՛ արեք, թե աստված ունեք, թե ձեզ հայ մայր է կերակրել: Ես էդ տատիկի աչքերի մեջ նայելուց ամաչում եմ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է երգահան Արմեն Մովսիսյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: