Ինչու է Էրդողանը ժամանել Հռոմ

Feb 05, 2018 Comments Off on Ինչու է Էրդողանը ժամանել Հռոմ

BBC-ի թուրքական ծառայության փոխանցմամբ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Իտալիա, որտեղ կանգ է առել Հռոմի Վենետո փողոցի վրա գտնվող Westin Excelsior հյուրանոցում,որի  շրջակա տարածքն ու հարևան փողոցներն Էրդողանի այցի պատճառով փակ են եղել դեռ շաբաթ օրվանից, տարածքը լի է հազարավոր ոստիկաններով:  Էրդողանն այսօր կհանդիպի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի, ինչպես նաև Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելայի հետ:

Այցի ընթացքում նախատեսվում է Պապի հետ քննարկել Երուսաղեմի կարգավիճակի հարցն ու մի շարք այլ տարածաշրջանային խնդիրներ:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: