Մոսկվայի օդանավականներում ևս կաթվածահար վիճակ է

Feb 05, 2018 Comments Off on Մոսկվայի օդանավականներում ևս կաթվածահար վիճակ է

«ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Яндекс.Расписание» ծառայության տվյալները Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել է 6 և հետաձգվել 79 ավիաչվերթ: «Դոմոդեդովո» օդանավակայանում ի թիվս այլ չվերթների հետաձգվել է նաև Երևան-Մոսկվա չվերթը:

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել է ավելի քան 200 չվերթ:

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքի օդերևութաբանական բյուրոյի փոխանցմամբ՝ Մոսկվայի շրջանում անցած հանգստյան օրերին գրանցվել են ձյան 44 մմ տեղումներ:

«Օդերևութաբանական դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում գրանցվել են ձյան ամենաառատ տեղումները: Երկու օրում Մոսկվայում գրանցվել է տեղումների ամսական նորմայի 122%-ը, որը փետրվար ամսին կազմում է 33 մմ»,-նշվում է բյուրոյի հաղորդագրությունում:

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: