Սելինա Դողանը Դիարբեքիրը կոչել է «Տիգրանակերտ».ինչ է սպառնում նրան

Feb 05, 2018 Comments Off on Սելինա Դողանը Դիարբեքիրը կոչել է «Տիգրանակերտ».ինչ է սպառնում նրան

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Սելինա Դողանը կուսակցության կազմակերպած Դիարբեքիր այցից հետո սոցցանցերից մեկում արած գրառման մեջ կիրառել է քաղաքի հայկական «Տիգրանակերտ» անվանումը:

«Ինչպես հասկացվում է՝ Տիգրանակերտը հայերի՝ Դիարբեքիրին տված անունն է: Հայկական աղբյուրները պնդում են, թե Դիարբեքիրը մեր թվարկության առաջին դարում հիմնադրվել է այստեղ իր տիրապետությունը հաստատած հայ Տիգրան արքայի կողմից: Սելինա Դողանը, օգտագործելով Տիգրանակերտ անունը, կարծես փորձում է մեջտեղ բերել այն վարկածը, թե դա նաև հայկական քաղաք է: Երևում է, որ այս տիկինը մոտ ապագայում էլ չի հրաժարվելու նման ելույթներ», – գրել է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: