-40 աստիճան սառնամանիքին ՝3-ամյա երեխան բոկոտն է քայլել

Feb 05, 2018 Comments Off on -40 աստիճան սառնամանիքին ՝3-ամյա երեխան բոկոտն է քայլել

gazeta.ru-ի փոխանցմամբ,նախօրեին Յակուտսկում   -40 աստիճան սառնամանիքին արտակարգ դեպք է գրանցվել:

«Փետրվարի 3-ին երեխայի մայրը խանութ է գնացել՝ որդուն բարեկամի հետ տանը միայնակ թողնելով, սակայն բարեկամը ևս տնից դուրս է եկել: Երեխան, միայնակ մնալով, բնակարանից փողոց է վազել առանց վերնահագուստի ու կոշիկի: Տղային նկատել են անցորդներն ու տարել խանութ, որը գտնվում է նրանց բնակարանի շենքում»,- ասվում է  Յակուտիայի ՔԿ մամուլի ծառայության տարածած հայտարարությունում:

Երեխան տեղափոխվել է արտակարգ բուժօգնության այրվածքային բաժանմունք, որտեղ ախտորոշվել է երկու կրնկի սառեցում:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: