Արդյոք Երևան–Մոսկվա թռիչքները հետաձգվե՞լ են

Feb 05, 2018 Comments Off on Արդյոք Երևան–Մոսկվա թռիչքները հետաձգվե՞լ են

Մոսկվայում կիրակի օրվանից աննախադեպ ձյան տեղումների պատճառով բազմաթիվ չվերթներ հետաձգվել են։

Այսօր՝ փետրվարի 5–ի դրությամբ Մոսկվա-Երևան թռիչքներից միայն 08.00-ի չվերթն է չեղյալ հայտարարված:

Այսօր Մոսկվայից Երևան 6 չվերթների դիմաց նշված է՝ «ժամանակին»: Նույնը վերաբերում է Երևանից Մոսկվա մեկնումներին:

Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայի օդանավակայաններում ձնաբքի հետևանքով 137 չվերթ է հետաձգվել ու չեղարկվել։ «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել էր 9 և չեղարկվել 5 չվերթ: «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 41 և չեղարկվել 24 չվերթ: «Շերեմետևո» օդանավակայանում հետաձգվել է 58 չվերթ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: