Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Feb 05, 2018 Comments Off on Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության փոխանցմամբ, հանրապետության տարածքում փետրվարի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-ին, այսօրվա համեմատ, կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևան քաղաքում փետրվարի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Փետրվարի 5-ին ժամը 07:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: