Մոսկվայում արտակարգ իրավիճակը շարունակվում է/տեսանյութ/

Feb 05, 2018 Comments Off on Մոսկվայում արտակարգ իրավիճակը շարունակվում է/տեսանյութ/

РИА Новости-ի փոխանցմամբ՝  Մոսկվայի բնակարանային-կոմունալ ծառայությունների հարցերով փոխքաղաքապետ Պյոտր Բիրյուկովը լրարողներին ասել է,որ Մոսկվայում ընկած 1600 ծառ հատվել և դուրս է բերվել ճանապարհներից:

Քաղաքի տարածքում 1600 ծառն ընկել է վերջին երկու օրում: Ծառերից բացի ՌԴ մայրաքաղաքից կիրակի 960 000 խորանարդ մետր ձյուն է դուրս բերվել: Ինչպես նշվում է, այսօր 100 ծառ ընկել է մեքենաների վրա,ասել է նա:

Ձյան առատ տեղումները և սառցե անձրևը Մոսկովյան տարածաշրջանում չի դադարում փետրվարի 3-4-ը: Օդերևութաբանների կարծիքով՝ ձյան նման տեղումներ լինում են 100 տարին մեկ անգամ: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ եղանակային պայմանների պատճառով մեկ մարդ մահացել է:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: