Մոսկվայում զոհ և վիրավորներ կան

Feb 04, 2018 Comments Off on Մոսկվայում զոհ և վիրավորներ կան

Մոսկվայում վատ եղանակային պայմաններում մեկ մարդ զոհվել է ծառի ընկնելու և էլեկտրահաղորդման գծի կտրվելու պատճառով։ Եվս երկու մարդ վիրավորվել է, հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, վերջին տվյալներով, ՌԴ մայրաքաղաքում արդեն 360 ծառ է տապալվել։

«Այսօր, կարծես թե, ավելի վատ իրավիճակ է լինելու։ Սպասվում է ուժեղ ձյուն և փոթորկալից քամի մինչև 20 մ/վրկ ուժգնացումով։ Պետք է հեռու մնալ ծառերից և մալուխներից»,- գրել է Սոբյանինը «ՎԿոնտակտե»-ի իր էջում։

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: