«Սևիլիայի» նախկին գլխավոր մարզիչը բուժվել է քաղցկեղից

Feb 04, 2018 Comments Off on «Սևիլիայի» նախկին գլխավոր մարզիչը բուժվել է քաղցկեղից

«Սևիլիայի» գլխավոր մարզիչ Էդուարդո Բերիցոն, որի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել, այդ մասին պատմել է իր սաներին: «Mirror»-ը, «Sevillainfo»-ին հղում կատարելով հայտնում է, որ Բերիցոն բուժվել է քաղցկեղից:

«Սևիլիան» իր պաշտոնական կայքի միջոցով հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Էդուարդո Բերիցոյին հեռացնելու մասին` թիմի ցույց տված վատ արդյունքների պատճառով:

48-ամյա Բերիցոն «Սևիլիան» գլխավորել է 2017 թվականի հունիսին այն բանից հետո, երբ Խորխե Սամպաոլին որոշեց հեռանալ ակումբից` հանուն Արգենտինայի հավաքականի:

Վերջերս հայտնի էր դարձել, որ արգենտինացի մասնագետի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել, նա նոյեմբերի վերջին վիրահատվել է, իսկ դեկտեմբերի կեսերին վերադարձել աշխատանքին:

 

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: