Նևիլ. «Վենգերը խնդիրներ ունի․ հարձակման քառյակը չի սիրում պաշտպանվել»

Feb 04, 2018 Comments Off on Նևիլ. «Վենգերը խնդիրներ ունի․ հարձակման քառյակը չի սիրում պաշտպանվել»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը կարծում է, որ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խնդիրներ ունի պաշտպանությունում:

«Վենգերը լուրջ խնդիրներ ունի: Նա ունի 4 հարձակվողական ոճի ֆուտբոլիստ, որոնք չեն պաշտպանվում: Հետևել եմ Մխիթարյանի խաղին «Մանչեսթեր Յունայթեդում» և կասեմ, որ նա չի պաշտպանվում: Օզիլը կարող է պաշտպանվել, բայց մտածում է հարձակման մասին: Լակազետի և Օբամեյանգի մասին կասեմ նույնը: Չեմ պատկերացնում, թե ֆրանսիացի մասնագետը ինչպես է պատրաստվում նրանց միաժամանակ օգտագործել»,- Նևիլի խոսքն է մեջբերում «Daily Star»-ը:

Աղբյուրը՝ armsport.am

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: