Ես երջանիկ եմ, պետք է շարունակենք նույն ոգով. Մխիթարյան

Feb 04, 2018 Comments Off on Ես երջանիկ եմ, պետք է շարունակենք նույն ոգով. Մխիթարյան

«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կիսվել է իր տպավորություններով՝ Անգլիայի առաջնության 26-րդ տուրում «Էվերթոնի» նկատմամբ տարած հաղթանակից (5:1) հետո:

«Ես շատ երջանիկ եմ, սա արժանի հաղթանակ էր: Մենք պետք է շարունակենք նույն ոգով, որպեսզի հաղթենք հաջորդ խաղում ու ավելի շատ միավորներ վաստակենք: Մենք հարձակողական ֆուտբոլ էին ցուցադրում, սակայն երկրորդ խաղակեսը մի փոքր ավելի բարդ ստացվեց: Ինձ դուր է գալիս, թե ինչպես է «Արսենալը» խաղում: Կփորձեմ իմ լավագույնը ֆուտբոլը ցուցադրել», -ասել է Մխիթարյանը:

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: