Արտակարգ դեպք Կոտայքի մարզում

Feb 03, 2018 Comments Off on Արտակարգ դեպք Կոտայքի մարզում

Երեկ՝ փետրվարի 2-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի Նաիրիի բժշկական կենտրոնից Ոտիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ «ցայլքի և սեռական անդամի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել Ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ, 21-ամյա Արսեն Սաֆարյանն է, ով ոստիկաններին և բժիշկներին հայտնել է, որ վնասվածքը ստացել է Եղվարդի քաղաքապետարանի մոտ՝ վայր ընկնելու հետևանքով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները՝ բաժնի պետի գլխավորությամբ, պարզել են, որ Ա. Սաֆարյանի հայտնած տեղեկութունը իրականությանը չի համապատասխանում, այլ նույն օրը, ժամը 13:00-ի սահմաններում Եղավարդ քաղաքի Երևանյան թաղամասում գտնվող ԽՍՀՄ տարիներին կառուցված նախկին կաթսայատան մոտ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել նրա և Եղվարդ քաղաքի բնակիչ, 55-ամյա Արա Եղիազարյանի միջև, ով հարվածել է Ա. Սաֆարյանի ծոծրակին, իսկ ոտքով էլ ամորձիներին, ինչի հետևանքով Ա. Սաֆարյանը վնասվածքներ է ստացել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Սաֆարյանն աշխատում է Եղվարդի քաղաքապետարանի կոմունալ բաժնում, իսկ Ա. Եղիազարյանը «Նաիրի Ինշուրանս» ՓԲԸ-ում՝ որպես գործակալ: Փաստի առթիվ Ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: