ՄՅՈՒ-ն աչք է դրել Մաուրո Իկարդիի վրա

Feb 03, 2018 Comments Off on ՄՅՈՒ-ն աչք է դրել Մաուրո Իկարդիի վրա

Goal.com-ի փոխանցմամբ, նգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է գնել Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիին:Ակումբն առաջիկայում կապ կհաստատի 24-ամյա ֆուտբոլիստի գործակալի հետ: Արգենտինացին ընթացիկ մրցաշրջանում հոյակապ խաղ է ցուցադրում՝ հանդիսանալով Իտալիայի առաջնության լավագույն ռմբարկուներից մեկը:

«Մանչեսթեր Յունայթեդն» Իկարդիի համար պետք է պայքարի նաև Մադրիդի «Ռեալի» հետ:

Գլխավոր Թողարկում, Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: