Զգուշացում.Շուկայում հայտնաբերվել է որդնած խուրմա

Feb 03, 2018 Comments Off on Զգուշացում.Շուկայում հայտնաբերվել է որդնած խուրմա

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողության շրջանակներում հայտնաբերել է որդնած խուրմայի իրացման դեպք: Շուկայում իրացվող և Ռուսաստանի Դաշնությունում փաթեթավորված՝ «Զամորսկի կուպեց» ապրանքանիշի խուրման թեև գտնվում է  պիտանիության ժամկետի մեջ, սակայն այն որդնած է և պիտանի չէ որպես սնունդ օգտագործելու համար: ՍԱՊԾ տեսուչների կարգադրագրերով՝ նշված ապրանքանիշի խուրման վաճառքից հանվել է, քայլեր են ձեռնարկվում ներմուծված ամբողջ խմբաքանակը հայտնաբերելու ուղղությամբ: Ծառայությունը հրավիրում է սպառողների ուշադրությունը և առաջարկում  ներկայացվող պիտակներով և 2017 թ. ապրիլի արտադրության (ժամկետի մեջ է մինչև 2018 թ. ապրիլ) խուրմայի վաճառքի դեպք արձանագրելու պարագայում չգնել այն և այդ մասին անմիջապես տեղեկացնել վերահսկող մարմնին՝ զանգահարելով  «Թեժ գծին» 010206040 հեռախոսահամարով:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն


Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: