Բուհերում հեռակա ուսուցումը պատրաստվում են վերացնել

Feb 03, 2018 Comments Off on Բուհերում հեռակա ուսուցումը պատրաստվում են վերացնել

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է վերացնել բուհերում հեռակա ուսուցումը: ԱԺ ներկայացված Բարձրագույն կրթության մասին օրենքի նախագծով բարձրագույն կրթության այդ տեսակը վերացված է:

Սա, իհարկե, առաջադեմ քայլ է, որովհետև չի կարող հեռակա կրթությունը լինել որակյալ, իսկ հեռակա կրթություն ստացած անձը լինել բարձրակարգ մասնագետ: Բայց հեռակա կրթության վերացումը պակասեցնելու է բուհերի ուսանողների թիվը, արդյունքում՝ նաև եկամուտները, բուհերը ստիպված են լինելու կրճատել հեռակա ուսուցման բնագավառում զբաղված դասախոսներին՝ դրանով մեծացնելով գործազուրկների քանակը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: