«Ո՞րն է լինելու հաջորդ քայլն ընդդեմ մամուլի ազատության». Շուշան Դոյդոյան

Feb 03, 2018 Comments Off on «Ո՞րն է լինելու հաջորդ քայլն ընդդեմ մամուլի ազատության». Շուշան Դոյդոյան

Կառավարության նիստերը լրագրողների առջև փակելը մամուլի ազատության դեմ ոտնձգություն է։ Անցյալ տարի փոխեցին օրենքը՝ լրագրողների կողմից պաշտոնյաների անձնական տվյալներ հավաքելու գործընթացը դնելով հսկողության տակ, այս տարի լրագրողների առջև փակում են կառավարության նիստերը, արգելում առանց թույլտվության խոսել կառավարության անդամների հետ։ Ո՞րն է լինելու հաջորդ քայլը ընդդեմ մամուլի ազատության։
Հետո չասեք՝ բա ինչու՞ մեր ռեյտինգը ընկավ Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում։ Այսօր արդեն տեղեկացնում եմ այս ամենի մասին Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությանը։

Գրել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանը

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: