Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. Mercedes-ը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գազալցակայանի մոտ բախվել է էլեկտրասյանը

Feb 02, 2018 Comments Off on Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. Mercedes-ը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գազալցակայանի մոտ բախվել է էլեկտրասյանը

Այսօր՝ փետրվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16::50-ի սահմաններում Mercedes մակնիշի 34 FV 559 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքում Երևանյան փողոցում՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին պատկանող գազալցակայանի մոտ բախվել է էլեկտրասյանը:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 5 հոգի, որից մեկը երեխա է, քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Գյումրու բժշկական կենտրոն:

Վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ՃՈ ավագ տեսուչ Հարոթյուն Հարությունյանն ու տեսուչ Սարգիս Աղաջանյանը:

Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդի, վիրավորների ինքնությունը:

Գ. Շամյանի տեղեկություններով՝ հնարավոր է՝ Շիրկաի մարզի դատախազի հանձնարարությամբ դեպքի վայր ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: