Saber Guardian միջազգային զորավարժությունը Հայաստանում չի անցկացվելու. razminfo

Feb 02, 2018 Comments Off on Saber Guardian միջազգային զորավարժությունը Հայաստանում չի անցկացվելու. razminfo

Saber Guardian միջազգային զորավարժությունը Հայաստանում չի անցկացվելու: Հայաստանն այդ վարժանքներին ներգրավված չէ: Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:Նշենք, որ ՆԱՏՕ SHAPE-ի կայքում հրապարակված վարժանքների հունվարի 29-ի ցուցակից էր հայտնի դարձել, որ զորավարժությունն անցկացվելու է Հայաստանում:Ռազմինֆոն կփորձի պարզաբանումներ ստանալ նաև ՆԱՏՕ-ից:Saber Guardian-ը ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների համատեղ զորավարժություններից է: Անցկացվում է 2013 թվականից ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության»՝ եվրոպական և հետխորհրդային պետությունների հետ համագործակցության ծրագրի շրջանակներում:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: