Կանայք ծեծել են իրար

Feb 02, 2018 Comments Off on Կանայք ծեծել են իրար

Փետրվարի 1-ին «Մարտունու շրջբուժմիավորում » ՓԲԸ-ից, ոստիկանության Մարտունու շրջանային բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը որովայնի ստորին հատվածի առաջնային պատի սալջարդով իրենց մոտ է ընդունվել Մարտունի քաղաքի բնակչուհի` 1988թ. ծնված Ն.Մ-ն:

Պարզվել է, որ նույն օրը ժամը 22:20-ի սահմաններում նույն քաղաքի բնակչուհիներ` 1971թ. ծնված Ս.Ք-ն և 1995թ. ծնված Լ.Դ-ն, ներկայանալով Ն.Մ-ի տուն վիճաբանության մեջ են մտել վերջինիս հետ, որի ընթացքում կողմերը ծեծի են ենթարկել միմյանց:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: