Վենգերը՝ մեկնարկային կազմում Մխիթարյանի եւ Օբամեյանգի ընդգրկվելու մասին

Feb 02, 2018 Comments Off on Վենգերը՝ մեկնարկային կազմում Մխիթարյանի եւ Օբամեյանգի ընդգրկվելու մասին

«Էվերտոնի» դեմ Անգլիայի առաջնության 26–րդ տուրի խաղից առաջ Լոնդոնի « Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է թիմի նորեկներ Հենրիխ Մխիթարյանին եւ Պյեր–Էմերիկ Օբամեյանգին մեկնարկային կազմում ընդգրկելու հավանականությունը։

«Մխիթարյանն, անշուշտ, խաղադաշտ դուրս կգա մեկնարկային կազմում։ Օբամեյանգը երեկ է վերսկսել մարզումները եւ առայժմ լավագույն մարզավիճակում չէ։ Նրա վերաբերյալ որոշում կընդունենք ավելի ուշ»,– Վենգերի խոսքը մեջբերում է «Արսենալի» մամուլի ծառայությունը։

 

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: