Սամվել Բաբայանի պաշտպանը արդարացում է պահանջում

Feb 02, 2018 Comments Off on Սամվել Բաբայանի պաշտպանը արդարացում է պահանջում

Արդեն տեղեկացրել ենք,որ  Վերաքննիչ քրեական դատարանն այսօր քննում է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի դիմումը:Պաշտպանական ճառով հանդես է եկել փաստաբանը։ Իր հերթին՝ Բաբայանը հայտարարել է, որ ինքը պաշտպանվելու կարիք չունի։

Հիշեցնենք, որ 2017թ․ նոյեմբերի 28-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Սամվել Բաբայանին դատապարտել էր 6 տարվա ազատազրկման։

Նրա փաստաբան Ավետիս Քալաշյանը դիմել է Վերաքննիչ քրեական դատարան՝ պահանջելով բեկանել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը և երկու մեղադրանքով էլ կայացնել արդարացման դատական ակտ՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։

Արտաշես Քալաշյանը պնդեց,որ Բաբայանի՝ «Իգլա»-ի հետ առնչությունը կայացել է միայն նրանում, որ նա պարզապես կարծիք է հայտնել զենքի վերաբերյալ: «Կարծիքը լսելուց հետո, որ զենքից մասեր են պակասում, Սանասար Գաբրիելյանը, որը, ինչպես ինքն է նշել, ցանկացել է զենքը բանակին նվիրաբերել, ինքնակամ հրաժարվել է զենքը գնելուց:Բաբայանի հեռախոսային գաղտնալսումները եւս չեն հիմնավորում նրա մեղադրանքը:Գործով մյուս մեղադրյալների հեռախոսային խոսակցությունները հիմնավորում են միայն այն, որ այդ անձինք միջոցներ են ձեռնարկել՝ զենքը գտնելու ուղղությամբ: Իսկ Սամվել Բաբայանի մասով տվյալներ առկա չեն »,-ասաց պաշտպանը:

Քալաշյանը պնդեց՝ Բաբայանի մեղքը հիմնավորված չէ եւ պետք է իրականացնել արդարացման դատական ակտ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: