Նոր մանրամասներ Երևանում փոխգնդապետի դանակահարության դեպքից

Feb 01, 2018 Comments Off on Նոր մանրամասներ Երևանում փոխգնդապետի դանակահարության դեպքից

Խանջյան փողոցի վրա գտնվող «Թեքեյան» մշակութային կենտրոնի մոտ դանակահարել էին փոխգնդապետի:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ ժամը 14:15-ին կտրած-ծակած վերքերով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի: Ոստիկանության աշխատակիցները պարզել են վնասվածք հասցնող անձի ինքնությունը և բերման ենթարկել ոստիկանության բաժին:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ դանակահարված 43-ամյա տղամարդը ՊՆ ավիացիայի օդաչու է, կոչումով փոխգնդապետ: Նրան դանակահարելու մեջ կասկածվողը 37- ամյա տղամարդ է: Նախնական տեղեկություններով, նրանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ, որի հետևանքով փոխգնդապետը վնասվածք է ստացել թոքի հատվածում:

Կասկածյալը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: