Ոստիկանությունն ու քննչական բաժինը որոնում են Թիվ 170 ավագ դպրոցի 2 աշակերտի, որոնք կասկածվում են դասընկերներին դանակահարելու մեջ

Feb 01, 2018 1 Comment

Երեկ՝ հունարի 31-ին, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության (վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանի), Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի (բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի), Ոստիկանության Նոր նորքի բաժնի (բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանի), Ոստիկանության Ավանի բաժանմունքի (բաժանմունքի պետի) և Հայաստանի քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ, պարզել են հունվարի 29-ին Երևանում 17-ամյա Արման Ա.-ին և 18-ամյա Գառնիկ Գ.-ին դանակահարողների ինքնությունը:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանների և քննիչների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունվարի 29-ին ժամը 16:00-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասում գտնվող խաղահրապարակի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի բնակիչ, 17-ամյա Արամ Խ.-ն դանակով հարվածել է Արման Ա.-ին, իսկ Ավան վարչական շրջանի Դ. Վարուժան թաղամասի բնակիչ, 16-ամյա Մովսես Մ.-ն էլ դանակով հարվածել է Գառնիկ Գ.-ին:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնակում են անհրաժեշտ միջոցառումներ՝ կասկածյալներ Արամ Խ.-ին և Մովսես Մ.-ին, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակները հայտնաբերելու ուղղությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դանակահարվածներն ու դանակահարության մեջ կասկածվողները սովորում են թիվ 170 ավագ դպրոցում:

Գլխավոր Թողարկում

Մեկ անդրադարձ “Ոստիկանությունն ու քննչական բաժինը որոնում են Թիվ 170 ավագ դպրոցի 2 աշակերտի, որոնք կասկածվում են դասընկերներին դանակահարելու մեջ” հրապարակմանը

  1. skyforcereloadedhack.online says:

    A fascinating discussion іs Ԁefinitely worth comment.

    I Ԁߋ beliеve that you οught to write morе
    ⲟn this subject, it mіght not be a taboo subject Ƅut typically folks don’t speak ɑbout such issues.
    To thee neҳt! Many tһanks!!