Արտակարգ իրավիճակ Կոտայքի մարզում . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Feb 01, 2018 Comments Off on Արտակարգ իրավիճակ Կոտայքի մարզում . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն 15 տարուց ավելի է, Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի 11-րդ փողոցի տների բնակիչներին մտահոգում է մի հարց, որի հետևանքով կարող է՝ մի օր իրենց տները ուղղակիորեն փլվեն: Բանն այն է, որ փողոցի մոտ 14 տան նկուղները, անասնագոմերը և տնամերձ այգիները ողողված են ջրի հսկայական զանգվածով, ինչի հետևանքով տների հիմքերը խարխլվել են, պատերի ծեփերը թափվում են, այգիներն էլ օգտագործման համար դարձել են ոչ պիտանի: Բացի վերոնշյալ հետևանքներից, կա ևս մեկը, որը կապված է բնակիչների՝ խոնավությունից բխող տարատեսակ հիվանդությունների հետ: SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում բնակիչներից Ջեմմա Սուքիասյանը, ում որդին հաշմանդամ է, ասաց, որ խնդիրի լուծման նպատակով շատ տեղեր են դիմել, սակայն այն այդպես էլ մնացել է և գնալով ջրի քանակությունը իր տան նկուղային հարկերում ավելանում է, ինչի հետևանքով էլ տունը խոնավ է, իսկ որ ամենամտահոգիչն է, այն օրերից մի օր կարող է փլվել: Ըստ բնակիչների, ջրի մի մասը խմելու է, քանի որ, երբ անջատում են ջրամատակարարումը, ջրի քանակությունը նկուղներում անհամեմատ նվազում է: Նրանք նաև խնդրի լուծման իրենց տարբերակն են առաջարկում և պատրաստակամություն հայտնում իրենց ուժերի ներածին չափով, թե ֆինանսապես և թե ֆիզիկապես: Հուսահատ բնակիչները խնդրանքով դիմեցին պատկան կառույցներին, որպեսզի իրենց «փրկեն» վտանգավոր հետևանքներից:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: