Արտակարգ դեպք Երևանում

Feb 01, 2018 Comments Off on Արտակարգ դեպք Երևանում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժաը 20։10-ի սահմաններում «Մուրացան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Շենգավիթի բաժին հայտնել են, որ «դեղորայքային թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի աղջիկ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական և անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողների գլխավորությամբ։ Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ՝ 16-ամյա Ռ. Մ.-ն է, ով ինքնասպանություն գործելու նպատակով տանը խմել է մեծ թվով դեղահաբեր։ Փաստի առթիվ Ոստիկանության Շենգավիթի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են հետաքննչական բաժանմունք։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ռ. Մ.-ն սովորում է Երևանի դպրոցներից մեկի 9-րդ դասարանում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: