Բախվել են դիվանագիտական համարանիշներով Mercedes ML 350-ը և Mercedes C 180-ը. վարորդները սպասում են ԱՊՊԱ-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Jan 31, 2018 Comments Off on Բախվել են դիվանագիտական համարանիշներով Mercedes ML 350-ը և Mercedes C 180-ը. վարորդները սպասում են ԱՊՊԱ-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Արաբկիր վարչական շրջանի Փափազյան և Քոչար փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes ML 350 մակնիշի 02 D 027 AM համարանիշի և Mercedes C 180 մակնիշի 35 CR 651 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Վարորդները մինչև այս պահը սպասում են, որպեսզի ժամանեն ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Mercedes ML 350-ը պատկանում է Հայաստանում գործող ինչ-որ դեսպանատանը, քանի որ համարանիշները դիվանագիտական են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: