Ստալինի պատճառով ձեռնամարտ ուղիղ եթերի ժամանակ/տեսանյութ/

Jan 31, 2018 Comments Off on Ստալինի պատճառով ձեռնամարտ ուղիղ եթերի ժամանակ/տեսանյութ/

meduza.io-ն հայտնում է,որ ՌԴ նախագահին կից մարդու իրավունքների խորհրդի անդամներ, լրագրողներ Մաքսիմ Շևչենկոն և Նիկոլայ Սվանիձեն հունվարի 30-ի երեկոյան ձեռնամարտի են բռնվել «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի ուղիղ եթերում:Մասնակիցները քննարկում էին հարցը, թե արդյոք ստալինիզմը հիվանդություն է, որը պետք է բուժել:

Մաքսիմ Շևչենկոն հայտարարել է, որ ի տարբերություն Ֆրանսիայի՝ Խորհրդային Միությունը ծնկի չի եկել և Իոսիֆ Ստալինի ղեկավարության շնորհիվ կռվել է, ինչին Սվանիձեն պատասխանել է, որ Խորհրդային Միությունը հաղթել է ժողովրդի շնորհիվ:

Շևչենկոն հայտարարել է, որ Սվանիձեն «թքում է» խորհրդային զինվորների գերեզմանների վրա: Դրան ի պատասխան Սվանիձեն նրան «տականք» է անվանել և հայտարարել է, որ լավ կլիներ նրան հարվածել: Դրանից հետո նրանց միջև ծեծկռտուք է սկսվել:

 

 

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: