Նույնիսկ Մխիթարյանը չփրկեց «Արսենալին» /տեսանյութ/

Jan 31, 2018 Comments Off on Նույնիսկ Մխիթարյանը չփրկեց «Արսենալին» /տեսանյութ/

Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Արսենալը» «Լիբերտի» ստադիոնում հյուրընկալվեց «Սուոնսիին» և պարտվեց 1:3 հաշվով:

33-րդ րոպեին  Մեսութ Օզիլի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Նաչո Մոնրեալը:

1 րոպե անց   Ալֆի Մոուսոնի փոխանցումից հետո գոլով աչքի ընկավ Սեմ Կլուկասը: Երկրորդ խաղակեսում «Սուոնսին» երկու անպատասխան գնդակ ուղարկեցին հյուրերի դարպասը:

61-րդ րոպեին «Արսենալի» դարպասապահ Պետեր Չեխի և պաշտպանների սխալի արդյունքում գոլ խփեց Ջորդան Այուն: 86-րդ րոպեին Սեմ Կլուկասը դարձավ դուբլի հեղինակ` ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը:

 

«Զինագործների» կազմում իր նորամուտը նշեց հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով փոխարինման մտավ խաղի 60-րդ րոպեին:

 

 

«Սուոնսի»-«Արսենալ»` 3:1

 

 

 

Գլխավոր Թողարկում, Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: