«Վիրավորական է». Պուտինը կատակել է ԱՄՆ-ի «կրեմլյան ցուցակում» չհայտնվելու համար

Jan 30, 2018 Comments Off on «Վիրավորական է». Պուտինը կատակել է ԱՄՆ-ի «կրեմլյան ցուցակում» չհայտնվելու համար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որպես պետության ղեկավարի պաշտոնի թեկնածու վստահված անձանց հետ հանդիպմանը հայտնել է, թե չի տեսել ԱՄՆ-ի ֆիննախի «կրեմլյան ցուցակը», բայց կատակել է, որ իր համար «վիրավորական է» դրանում չհայտնվելը: Աս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Պուտինն ընդգծել է, որ Մոսկվան համբերատար կերպով Վաշինգտոնի հետ հարաբերություններ է կառուցելու այն չափով, որ չափով դրան պատրաստ են Միացյալ Նահանգներն իրենք: «Ի՞նչ են նրանք ցանկանում: Նրանք իրենք իրենց համար պետք է որոշեն՝ ինչ են իրենք ցանկանում:

Մենք գիտենք՝ ինչ ենք մենք ցանկանում. մենք ցանկանում ենք երկարաժամկետ, կայուն հարաբերություններ հաստատել՝ հիմնված հարաբերությունների միջազգային իրավունքի վրա»,-հայտարարել է Ռուսաստանի նախագահը:

Պուտինը նշել է, որ Մոսկվան առայժմ ձեռնպահ կմնա պատասխան քայլերից:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: