Խոշոր ավտովթար Երևանում. «Շոկո» սուպերմարկետի դիմաց «Opel»-ը բախվել է երկաթե ցանկապատին և գլխիվայր շրջվե

Jan 30, 2018 Comments Off on Խոշոր ավտովթար Երևանում. «Շոկո» սուպերմարկետի դիմաց «Opel»-ը բախվել է երկաթե ցանկապատին և գլխիվայր շրջվե

Այսօր՝ հունվարի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:05-ի սահմաններում Կուրղինյան փողոցում՝ «Շոկո» սուպերմարկետի դիմաց, 48-ամյա Գևորգ Մարկոսյանը իր վարած Opel մակնիշի 29 UU 175 համարանիշի ավտոմեքենայով բախվել է երկաթե ցանկապատին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի աշխատակիցները: Ժամանել են նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնի փականը:

Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Դավիթ Գևորգյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: