Ադրբեջանի արձագանքը չուշացավ. Նալբանդյանի ելույթը կեղծավորություն է. Հիքմեթ Հաջիեւ

Jan 30, 2018 Comments Off on Ադրբեջանի արձագանքը չուշացավ. Նալբանդյանի ելույթը կեղծավորություն է. Հիքմեթ Հաջիեւ

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիեւը Հայաստանի արտգործնախարարի երեկվա ելույթը որակել է կեղծավորություն։ Այս մասին գրում է Trend.az-ը։

Հաջիեւը ասել էր, որ Հայաստանի արտգործնախարարի խոսքերը հեռու են իրականությունից։ «ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների թվի ավելացումը օժանդակ միջոց է, որը կախված է սուբստանտիվ եւ տրամաբանական բանակցություններց: Հայաստանի արտգործնախարարի ելույթը ոչ այլ ինչ է, քան կեղծավորություն»,- ասել է Հաջիեւը։

Էդվարդ Նալբանդյանը երեկ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել էր, որ Կրակովում հունվարի 18-ին ադրբեջանցի իր գործընկերոջ հետ հանդիպումից հետո Կասպրշիկի թիմի միջազգային անձնակազմը 7-ով ավելացնելու նախարարների մակարդակով սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել։

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: