ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները`ռուսական զենք գնողներին

Jan 30, 2018 Comments Off on ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները`ռուսական զենք գնողներին

Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը հայտարարել է,որ ԱՄՆ-ի հակառուսական նոր պատժամիջոցները, եթե դրանք սահմանվեն, կարող են վերաբերել Ռուսաստանից դուրս գտնվող ընկերությունների:

Հարվածի տակ կարող են հայտնվել այն ընկերությունները, որոնք համագործակցում են Ռուսաստանի պաշտպանական-արդյունաբերական համալիրի հետ: «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքն արտասահմանյան կառավարություններին հարկադրել է հրաժարվել Ռուսաստանից միլիարդավոր դոլարների ռազմական տեխնիկայի գնումից, ուստի անձնական պատժամիջոցների սահմանում կարող է եւ չպահանջվել:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: