էս ի՞նչ են անում ռուսները մեր չեկիստիկների հետ

Jan 30, 2018 Comments Off on էս ի՞նչ են անում ռուսները մեր չեկիստիկների հետ

էս ի՞նչ են անում ռուսները մեր չեկիստիկների հետ, որոնք իրենց ռազմահայրենասեր են կոչում, որոնց սոց. ցանցերի էջերը լցված են Նժդեհի նկարներով, որոնք սիրում են Նժդեհից ցիտատներ ասել ու դրա հետ միաժամանակ Նժդեհին սպանած ու Նժդեհի երազած հայրենիքը ոչնչացրած ռուսների գովքը անել: Բա հիմա ի՞նչ երգ են երգելու էս խեղճերը, ո՞նց են մարդկանց համոզելու, որ իրականում Նժդեհը ֆաշիստ է եղել ու ընդհանրապես շատ վատ մարդ է եղել, որ իրենք չեն իմացել դրա մասին, մինչև որ Մոսկվաներից Մարկովները դա չբացատրեցին իրենց, ո՞նց են հիմա համոզելու հայ ժողովրդին, որ օր առաջ Նժդեհի արձանը պիտի ապամոնտաժվի, որ մեր ազգի պարծանքը միայն Միկոյանը, Բաղրամյանը ու նրանց նման ռսին անմնացորդ կերպով ծառայություն մատուցածները պիտի լինեն, որ իսկական հայ հայրենասերը հանուն ռսի պիտի պատրաստ լինի ամեն ինչ զոհաբերել` և պետություն, և պատիվ, և ունեցվածք, և որ անգամ իր ու իր բալեքի կյանքը պիտի չխնայի հանուն ռուս մեծ ազգի: Հայ ռազմահայրենասեր չեկիստիկներին ծանր փորձություններ են սպասվում փաստորեն:

Թորոս Ալեքսանյանի գրառումը

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: