Մոուրինյու. «Սանչեսի հետ պայմանագիր ենք կնքել գրեթե անվճար»

Jan 28, 2018 Comments Off on Մոուրինյու. «Սանչեսի հետ պայմանագիր ենք կնքել գրեթե անվճար»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է հարձակվող Ալեքսիս Սանչեսի տրանսֆերը ձեռք բերելու մասին` նշելով, որ «կարմիր սատանաները» հրաշալի գործարք են կատարել: Գրում է  armsport.am-ը:

Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» և «Արսենալը» փոխանակվել են ֆուտբոլիստներով: Սանչեսը տեղափոխվել է Մանչեսթեր, իսկ Հենրիխ Մխիթարյանը` Լոնդոն:

«Սանչեսի տրանսֆերի համար «Մանչեսթեր Յունայթեդը» գումար չի վճարել: Դա պարզապես հրաշալի գործարք է: Նա մեր թիմ է տեղափոխվել անվճար: Ալեքսիսի խաղամակարդակը բավականին կայուն է: Նա գոլ է խփում, գոլային փոխանցումներ է կատարում և օգնում է թիմին այն ժամանակ, երբ գնդակը մրցակցի մոտ է: Կարծում եմ, որ բոլորը կհամաձայնեն, որ նա հրաշալի ֆուտբոլիստ է: Անձամբ ես կարծում եմ, որ Սանչեսն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է»,-Մոուրինյուի խոսքն է մեջբերում «A Bola»-ն:

 

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: