«Կարող է նրանց նավթը, գազը շատ է, բայց մենք էլ ենք զենք առնում». Մանվել Գրիգորյան

Jan 28, 2018 Comments Off on «Կարող է նրանց նավթը, գազը շատ է, բայց մենք էլ ենք զենք առնում». Մանվել Գրիգորյան

Երկրապահների միության նախագահ, ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը, բանակի օրվա առթիվ այսօր այցելել էր «Եռաբլուր» պանթեոն։ 
Նա բոլորին շնորհավորեց բանակի  օրվա առթիվ՝ նշելով, որ Հայոց բանակը  կազմավորվել է հայ ժողովրդի զավակների՝ երկրապահի, ազատամարտիկների ստեղծած ինքնապաշտ­պա­նական ջոկատների  հիմքի վրա:

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցին գեներալն ասաց. «Ադրբեջանը շատ երկրներից է զենք գնում՝ Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Իսրայելից: Այնպես չէ, որ մենք քնում ենք, կարող է նրանց նավթը, գազը շատ է, բայց մենք էլ ենք առնում: Մեր զինվորն էլ այսօր շատ բաներով ապահոված է, որ կարողանում է դիմակայել և ամուր պահել սահմանը»,-հավելեց նաև,որ Ռուսաստանի այդ քայլը ընդունելի չէ իր կողմից:

ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածության առաջա­դըրման վերաբերյալ՝ Մանվել Գրիգորյանը ասաց. «Նա լուրջ մարդ է: Ես նրան վաղուց եմ ճանաչում, աշխատանքից, գործից չվախեցող է, այն ժամանակ, երբ երկրում ծանր վիճակ էր, նա չվախեցավ, եկավ վարչապետի պաշտոնը ստանձնեց՝ կարճ, քանի որ առողջական խնդիրներ ուներ»,-եզրափակեց նա:

Քրիստինե Աղաբեկյան

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: